Sunday, February 2, 2014

Վիրտուալ շրջագայություն Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում


Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ  հնարավորություն են տվել բոլորին քոլեջը դիտել 360o-ով: Այդ ամենի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար հարցազրույց եմ անցկացրել այդ խմբի անդամներից մեկի՝ Արարատ Մնացականյանի հետ.







1. Ինչպես և ով որոշեց պատրաստել Երևանի Ինֆորմատիկայի քոլեջը 360o-ով:
Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջի 360o–ով վիրտուալ շրջագայությունից ավելի վաղ քոլեջի 2-րդ մասնաշենքի բաժնի վարչի՝ Տրդատ Վարդանյանի մտքին եկել է քոլեջի նոր վեբ կայքի գաղափար, որը կհեշտացնի քոլեջի աշխատանքը և ուսուցումը, այսինքն այնպիսի մի գործիք, որը կօգնի ուսանողներին և դասախոսների միաժամանակ։
Աշխատանքը կատարելու  համար առաջնահերթ պետք էր հավաքել թիմ, որը կունենար բավականաչափ գիտելիքներ այդ աշխատանքը կատարելու համար։
Ընտրելով քոլեջից 6 ուսանողների (Հովսեփ Հովսեփյան, Կառլ Ավետյան, Վարդան Համբարձումյան, Հարություն Շամյան, Արտյոմ Գասպարյան, Արարատ Մնացականյան) ստեղծվեց թիմ և տրվեց կայքի առաջադրանքը, որի ընթացքում էլ եկավ քոլեջը 360o-ով ստեղծելու գաղափարը։

2. Ովքեր և ինչպես իրագործեցին այդ որոշումը:
Առաջին օրերի բուռն քննարկումների արդյունքում առաջարկվեց նաև ստեղծել գործիք, որի միջոցով կայքի այցելուները կկարողանան վիրտուալ շրջագայել քոլեջի ներսում։ Առաջարկը ընդունվեց և սկսվեցին նաև աշխատանքներ տարվել այդ գործում։ Այս գաղափարը իրագործվեց 6 հոգուց բաղկացած Վեբ կայքի թիմի ջանքերով։

3. Արդյոք հեշտ էր այդպիսի պատասխանատու գործ անել:
Հեշտ չէր այդպիսի պատասխանատու գործ կատարելը, քանի որ առաջնահերթությունը դնում էինք որակի վրա և լավ որակով արդյունք ստանալու համար պետք էր շատ աշխատել։

4. Դասախոսների օգնության կարիք եղավ, թե դուք կարողացաք ամեն ինչ միայնակ անել:
Աշխատանքների ընթացքում դասախոսների օգնության կարիքը հիմնականում չենք ունեցել և ամեն ինչ ի կատար ենք ածել միայնակ։
5.  Երբ սկսեցին աշխատանքները:

Կայքի ստեղծման աշխատանքները սկսվել են Հոկտեմբեր ամսից և 1 ամսվա ընթացքում նաև կատարվել են Քոլեջի 360o  նկարահանումները։ Նկարահանումների ընթացքում և հետո աշխատանքներ էր տարվում նաև այն համակարգի վրա, որը ներառում էր քոլեջում շրջելու գործիքը, որը ստեղծվել է մեր կողմից չօգտագործելով ոչ մի պատրաստի ծրագրեր։

6. Արդյոք կարողացաք իրագործել այն ամեն ինչը ինչ որ մտածել էիք:
Հիմա աշխատանքները գրեթե ավարտված են կատարվում են վերջնական ուղղումները։ Հիմա Google Street View –ում ունենք քոլեջի շրջագայության փորձնական տարբերակը, որը կարող եք տեսնել այցելելով այստեղ http://goo.gl/R2w5wd, իսկ հիմնական տարբերակը պատրաստ կլինի մոտ 1 ամսից։

7.  Ինչու հենց որոշեցիք պատրաստել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը:
Քանի որ ստեղծում էինք քոլեջի կայքը, այդ պատճառով իսկ որոշվեց ստեղծել հենց քոլեջի 360Օ –ը։

8.  Արդյոք նման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
Այո նման աշխատանքներ շարունակական բնույթ են կրելու և կստեղծվեն տարբեր ուսումնական հաստատություններում 360Օ –ով շրջելու համակարգերը։

9.  Ինչ ծրագրերով եք աշխատել:
Քանի որ ամեն ինչ կատարվել է մեր կողմից չօգտագործելով պատրաստի ծրագրեր, 360համակարգի ծրագիրը գրվել է C++ և JavaScript ծրագրավորման լեզուների օգնությամբ։

10. Ինչ խորհուրդ կտայիք ձեր հասակակիցներին:
Մեր հասակակիցներին խորհուրդ կտանք ամեն ինչում լինել ակտիվ և ցանկացած աշխատանք սկսելուց փորձել կատարել այն կատարյալ և երբեք չհուսահատվել եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, չէ որ մենք ամեն ինչ սովորում ենք մեր սխալների վրա։










2 comments:

  1. Shaaaaaaaat hrashali blog e. Hrashali nyut. Voghjuneli en nman lav nakhadzernutyunnry hatkapes eritasardneri koghmic. Dzez liqy-liqy hajoghutyunner em maghtum Ararat jan, hajoghutyunner naev dzer voghj timin. LilNews blogin el maghtum em kanach canaparh.

    ReplyDelete