Sunday, January 26, 2014

ԹՈՒՄՈ-ն և նրա ընձեռած հնարավորությունները

  Թումոն ուսումնական հաստատություն է, որը  2011թ.-ից բացել է իր դռները 12-16 տարեկան պատանիների առջև: Պատանիների առջև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացել է լայն հնարավորություն` ուսումնասիրելու չորս ոլորտ՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, թվային մեդիա: Այս բոլոր ոլորտներում էլ բոլոր պատանիներին օգնում են մարզիչները: Բոլոր ոլորտներում էլ կազմակերպվում են դասընթացներ, որոնք շատ օգտակար են և հնարավորություն են տալիս ավելի խորը ուսումնասիրել տվյալ ոլորտը:

  Թումոն հրավիրում է շատ հյուրեր արտերկրից և հենց նրանք էլ վարում են բոլոր դասընթացները: Թումոյում նաև ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ֆիլմեր և այդ ֆիլմերը Թումը անդամները ոչ միայն կարող են դիտել, այլ նաև կարող են ծանոթանալ ֆիլմի ստեղծման պատմությանն ու ընթացքին:

  Իմ կարծիքով Թումոյում ամեն պատանի կգտնի համակարգչային ծրագրերի վերաբերյալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Իմ կարծիքով յուրաքանչյուր պատանի Թումոյում անցկացրած երկու ժամը կարող է պարզապես վայելք համարել, քանզի մթնոլորտն այնտեղ շատ ջերմ է: Ցանկանալով իմանալ մարզիչների կարծիքը Թումոյի մասին ես անցկացրեցի հարցազրույց մարզիչներ Հայկ Բադալյանի և Դիանա Առաքելյանի հետ:





1. Ինչքան ժամանակ է որ աշխատում եք ԹՈՒՄՈ-ում:
   Հայկ. Աշխատել եմ մոտ 2 տարի
  Դիանա. Աշխատում եմ արդեն մոտ կես տարի:
2Ինչու որոշեցիք հենց այստեղ աշխատել:
   Հայկ. Ի սկզբանե ինձ շատ էր դուր եկել Թումոյի գաղափարը: Անմիջական կապն       տեխնոլոգիաների հետ և գիտելիքներս զարգացնելու ցանկություններից ելնելով որոշեցի դիմել աշխատանքի: Այժմ էլ՝ արտասահմանյան երկրներում նմանատիպ կազմակերպություններ այցելելուց հետո, ես հասկանում եմ, որ Թումոյի գաղափարն իրոք հրաշալի է և նախադեպը չունեցող:
   Դիանա. Քանի որ վեբ ծրագրավորմամբ հետաքրքված եմ կետրոնը լավագույններից մեկն էր, որտեղ կարող էի ինքնադրսևորվել և ինչու չէ ձեռք բերել գիտելիքներ, նոր հմտություններ այս ոլորտում:
3. Որ ոլորտում եք գործունեություն ծավալում:
       Հայկ. Հիմնական ոլորտս ծրագրավորումն, խաղերի ստեղծումն է: Սակայն որոշակի փորձ ունեմ նաև Թումոյի մյուս ոլորտներում:
        Դիանա. Թումո կենտրոնում աշխատում եմ որպես կայքերի մշակման ուսուցանող-մարզիչ: 
4.   Ինչ տվեց Ձեզ ԹՈՒՄՈ-ն:
   Հայկ. Գիտելիքներ, ինֆորմացիայի մեծ աղբյուր, ծանոթություն և շբում համաշխարհային մի շարք մասնագետների հետ:
 Դիանա. Աշխատանքային ջերմ և արդյունավետ միջավայր ինքնադրսևորման և ինքնազարգացման համար, հնարավորություն աշխատելու փորձառու մասնագետների հետ, նաև ձեռք բերեցի լավ ընկերներ:
5.  Ինչ եք կարծում, արդյոք ԹՈՒՄՈ-ն օգնում է երեխաներին կոմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում:
   Հայկ. Անշուշտ: Առավել ևս, եթե նախընտրելի մասնագիտությունը կապված է Թումոյի ոլորտների հետ, իսկ նույնիսկ եթե ոչ՝ մեր օրերում անհրաժեշտություն է դառել ունենալ գոնե բազային տեխնոլոգիական գիտելիքներ:
   Դիանա. Շատ երեխաներ հաճախում են կենտրոն պարզապես ՏՏ ոլորտում ընդհանուր գիտելիք ստանալու համար, սակայն ոմանք, արդեն իրենց մասնագիտական կոնկրետ ուղին ընտրած լինելով, կենտրոնում փորձում են առավելագույնը ստանալ, առաջընթաց ապրել այդ ոլորտում, շատերն էլ հաճախում են պարզապես հետաքրքրությունից դրդված` ընթացքում բացահայտելով իրենց մեջ այնպիսի տաղանդներ, որ մինչև այդ չէին նկատել. կենտրոնը օգնում է երեխաներին ամբողջովին <<բացվել>>, բարձրաձայնել շատ հաճախ անհնարին կամ անհավանական թվացող իրենց գաղափարները, իրականացնել դրանք. չէ ՞ որ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է:
6. Ինչ ծրագրեր են իրականացվում ԹՈՒՄՈ-ում:
    Հայկ. Թումոյում տարբեր ծրագրեր են իրականացվում, կապված հիմնական ոլորտների և կողմնակի, ավելի կենտրոնացված գիտելիքներ մատուցելու հետ:
   Դիանա. Թումոյում ուսուցումը իրականացվում է հիմնական 4 ոլորտներով. անիմացիա, խաղերի ստեղծում, թվային մեդիա, կայքերի մշակում: Կազմակերպվում են դասընթացներ տարբեր մասնագիտացումներով:
7. Ինչքանով են այդ ծրագրերը ազդում երեխաների զարգացման վրա:
      Դիանա. Բացի տեսական գիտելիք ստանալուց երեխաները ձեռք են բերում նաև գործնական հմտություններ` դասընթացների ընթացքում իրենց սովորածը կիրառելով:
 8. Տեղյակ ենք, որ անցկացվում են մի շարք դասընթացներ, կթվարկեք մի քանիսը:
       Դիանա. Լուսանկարչություն, Սանձահարիր Թումոյի շատրվանները, Առցանց Գրագիտություն, Կայքերի ստեղծում, Ծրագրավորում, Խաղերի ստեղծում, CryEngine, Անիմացիա, 3D մոդելավորում, Իտալերենի և անգլերենի ուսուցման դասընթացներ, Գրաֆիկ Դիզայն, Ռոբոտիքս և էլի շատ դասընթացներ:
9. Ըստ ձեզ ինչպիսին պետք է լինի երեխան ԹՈՒՄՈ այցելելու համար:
        Հայկ. Հետաքրքրասեր, աշխատասեր և սովորելու, “նորը” յուրացնելու ցանկություններով և պատրաստականությամբ լի:
       Դիանա. Բացառապես ոչ մի սահմանափակում չկա, ցանկացած 12-16 տարեկան անհատ կարող է հաճախել կենտրոն:
10. Ինչով է ԹՈՒՄՈ-ն տարբերվում մյուս ուսումնական հաստատություններից:
   Հայկ. Ծրագրի մատուցման եղանակներով, “ամեն աշակերտին որպես առանձին անձ” մոտեցմամբ և գիտելիքների, մատուցվող տեղեկությունների բազմազանությամբ:
    Դիանա. Այստեղ կգտնես այն անկաշկանդ, չսահմանափակող մթնոլորտը, այն մարդկանց, ովքեր կհավատան քեզ, քո ուժերին և կօգնեն իրականացնել քո` շատերն անհավանական, գուցեև անիմաստ թվացող գաղափարը:
11. Եթե երեխան սովորի ասյտեղ և խորանա ծրագրավորման ոլորտում, արդյոք կարող է արդեն մասնագետ համարվել ծրագրավորման ոլորտում ,այսինքն՝ կարող է պրոֆեսիոնալ ծրագրավորմամբ զբաղվել:
    Հայկ. Թումոյում երեխան կարող է լավ հիմք ձևավորել ոլորտներից ցանկացածում, լինի դա թե ծրագրավորումն և թե, օրինակ, անիմացիան: Սակայն մասնագիտանալու համար ավելի շատ ժամանակ է պետք տրամադրել նաև ինքնուրույն սովորելուն, քանի որ Թումո երեխաները հստակ ժամացուցակով են հաճախում:
   Դիանա. Այո, ինչու ոչ, կենտրոնում արդեն իսկ կան բավականին լավ երիտասարդ ծրագրավորող ուսանողներ, ովքեր իրենց սեփական կայքերն են նախագծում, տարբեր նախագծեր են իրականացնում կենտրոնում:
12. Ինչը կփոխեիք ԹՈՒՄՈ-ում:
    Հայկ. Թումոյում բացման օրվանից սկսած բազմաթիվ փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունենում: Ուստի ինչ էլ որ մեր թիմը ցանկանա փոխի՝ ժամանակի ընթացքում կփոխվի:
      Դիանա. Կենտրոնի ընդունելության համար նախատեսված 12-16 տ. տարիքային շեմը կդարձնեի 12-25, որ շատերը հնարավորություն ունենային կրթվել կենտրոնում:

      Այցելեք ԹՈՒՄՈ




    


No comments:

Post a Comment