LilNews
Sunday, February 2, 2014
Վիրտուալ շրջագայություն Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում
Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մի խումբ ուսանողներ հնարավորություն են տվել բոլորին քոլեջը դիտել 360o-ով: Այդ ամենի մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար հարցազրույց եմ անցկացրել այդ խմբի անդամներից մեկի՝ Արարատ Մնացականյանի հետ.
1. Ինչպես և ով որոշեց պատրաստել Երևանի Ինֆորմատիկայի քոլեջը 360o-ով:
Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջի 360o–ով վիրտուալ
շրջագայությունից ավելի վաղ քոլեջի 2-րդ մասնաշենքի բաժնի
վարչի՝ Տրդատ Վարդանյանի մտքին եկել է քոլեջի նոր վեբ կայքի գաղափար, որը կհեշտացնի
քոլեջի աշխատանքը և ուսուցումը, այսինքն այնպիսի մի գործիք, որը կօգնի ուսանողներին
և դասախոսների միաժամանակ։
Աշխատանքը կատարելու
համար առաջնահերթ պետք էր հավաքել թիմ, որը կունենար բավականաչափ գիտելիքներ
այդ աշխատանքը կատարելու համար։
Ընտրելով քոլեջից 6 ուսանողների (Հովսեփ Հովսեփյան, Կառլ Ավետյան, Վարդան Համբարձումյան, Հարություն Շամյան, Արտյոմ Գասպարյան, Արարատ Մնացականյան) ստեղծվեց թիմ
և տրվեց կայքի առաջադրանքը, որի ընթացքում էլ եկավ քոլեջը 360o-ով ստեղծելու գաղափարը։
2. Ովքեր և ինչպես իրագործեցին այդ որոշումը:
Առաջին օրերի բուռն քննարկումների արդյունքում առաջարկվեց նաև
ստեղծել գործիք, որի միջոցով կայքի այցելուները կկարողանան վիրտուալ շրջագայել քոլեջի
ներսում։ Առաջարկը ընդունվեց և սկսվեցին նաև աշխատանքներ տարվել այդ գործում։ Այս գաղափարը
իրագործվեց 6 հոգուց բաղկացած Վեբ կայքի թիմի ջանքերով։
3. Արդյոք
հեշտ էր այդպիսի պատասխանատու գործ անել:
Հեշտ չէր այդպիսի պատասխանատու գործ կատարելը, քանի որ առաջնահերթությունը
դնում էինք որակի վրա և լավ որակով արդյունք ստանալու համար պետք էր շատ աշխատել։
4. Դասախոսների օգնության կարիք եղավ, թե դուք կարողացաք ամեն ինչ
միայնակ անել:
Աշխատանքների
ընթացքում դասախոսների օգնության կարիքը հիմնականում չենք ունեցել և ամեն ինչ ի կատար
ենք ածել միայնակ։
5. Երբ սկսեցին
աշխատանքները:
Կայքի ստեղծման
աշխատանքները սկսվել են Հոկտեմբեր ամսից և 1 ամսվա ընթացքում նաև կատարվել են Քոլեջի 360o նկարահանումները։ Նկարահանումների
ընթացքում և հետո աշխատանքներ էր տարվում նաև այն համակարգի վրա, որը ներառում էր քոլեջում
շրջելու գործիքը, որը ստեղծվել է մեր կողմից չօգտագործելով ոչ մի պատրաստի ծրագրեր։
6. Արդյոք կարողացաք իրագործել այն ամեն ինչը ինչ որ մտածել էիք:
Հիմա աշխատանքները գրեթե ավարտված են կատարվում են վերջնական
ուղղումները։ Հիմա Google Street View –ում ունենք քոլեջի շրջագայության փորձնական
տարբերակը, որը կարող եք տեսնել այցելելով այստեղ http://goo.gl/R2w5wd, իսկ հիմնական տարբերակը
պատրաստ կլինի մոտ 1 ամսից։
7. Ինչու հենց որոշեցիք պատրաստել Երևանի Ինֆորմատիկայի պետական
քոլեջը:
Քանի որ ստեղծում էինք քոլեջի կայքը, այդ պատճառով իսկ որոշվեց
ստեղծել հենց քոլեջի 360Օ –ը։
8. Արդյոք նման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
Այո նման աշխատանքներ շարունակական բնույթ են կրելու և կստեղծվեն
տարբեր ուսումնական հաստատություններում 360Օ –ով շրջելու համակարգերը։
9. Ինչ ծրագրերով
եք աշխատել:
Քանի որ ամեն ինչ կատարվել է մեր կողմից չօգտագործելով պատրաստի ծրագրեր, 360o համակարգի ծրագիրը գրվել է C++ և JavaScript
ծրագրավորման լեզուների օգնությամբ։
10. Ինչ խորհուրդ
կտայիք ձեր հասակակիցներին:
Մեր հասակակիցներին խորհուրդ կտանք ամեն ինչում լինել ակտիվ
և ցանկացած աշխատանք սկսելուց փորձել կատարել այն կատարյալ և երբեք չհուսահատվել եթե
ինչ-որ խնդիրներ առաջանան, չէ որ մենք ամեն ինչ սովորում ենք մեր սխալների վրա։
Վրաստանի Նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությանը, ընդգծվել, որ կրթությունը այն կարևոր հարթակներից է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ու փոխանցել ազգային արժեքներն ու ավանդույթները, ճանաչելի լինել պատմությամբ, այլև կարևոր և ամուր հիմքեր է ստեղծում մեր ժողովուրդների միջև՝ բարեկամության ամրապնդման և զարգացման համար: Կողմերը վստահություն են արտահայտել, որ երկու երկրների նախարարությունների միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնց լուծումները համատեղ ջանքերով հնարավոր չլինի գտնել:
Աղբյուրը. http://edu.am/
Sunday, January 26, 2014
ԹՈՒՄՈ-ն և նրա ընձեռած հնարավորությունները

Թումոն հրավիրում է շատ հյուրեր արտերկրից և հենց նրանք էլ վարում են բոլոր դասընթացները: Թումոյում նաև ցուցադրվում են տարբեր դարաշրջանների ֆիլմեր և այդ ֆիլմերը Թումը անդամները ոչ միայն կարող են դիտել, այլ նաև կարող են ծանոթանալ ֆիլմի ստեղծման պատմությանն ու ընթացքին:
Իմ կարծիքով Թումոյում ամեն պատանի կգտնի համակարգչային ծրագրերի վերաբերյալ իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները: Իմ կարծիքով յուրաքանչյուր պատանի Թումոյում անցկացրած երկու ժամը կարող է պարզապես վայելք համարել, քանզի մթնոլորտն այնտեղ շատ ջերմ է: Ցանկանալով իմանալ մարզիչների կարծիքը Թումոյի մասին ես անցկացրեցի հարցազրույց մարզիչներ Հայկ Բադալյանի և Դիանա Առաքելյանի հետ:
![]() |
1. Ինչքան ժամանակ է որ աշխատում եք ԹՈՒՄՈ-ում:
Հայկ. Աշխատել եմ մոտ 2 տարի
Դիանա. Աշխատում
եմ արդեն մոտ կես տարի:
2. Ինչու որոշեցիք
հենց այստեղ աշխատել:
Հայկ. Ի սկզբանե
ինձ շատ էր դուր եկել Թումոյի գաղափարը: Անմիջական կապն տեխնոլոգիաների հետ և գիտելիքներս
զարգացնելու ցանկություններից ելնելով որոշեցի դիմել աշխատանքի: Այժմ էլ՝ արտասահմանյան
երկրներում նմանատիպ կազմակերպություններ այցելելուց հետո, ես հասկանում եմ, որ Թումոյի
գաղափարն իրոք հրաշալի է և նախադեպը չունեցող:
Դիանա. Քանի որ վեբ ծրագրավորմամբ հետաքրքված
եմ կետրոնը լավագույններից մեկն էր, որտեղ կարող էի ինքնադրսևորվել և ինչու չէ ձեռք
բերել գիտելիքներ, նոր հմտություններ այս ոլորտում:
3. Որ ոլորտում
եք գործունեություն ծավալում:
Հայկ. Հիմնական
ոլորտս ծրագրավորումն, խաղերի ստեղծումն է: Սակայն որոշակի փորձ ունեմ նաև Թումոյի
մյուս ոլորտներում:
Դիանա. Թումո
կենտրոնում աշխատում եմ որպես կայքերի մշակման ուսուցանող-մարզիչ:
4. Ինչ տվեց Ձեզ
ԹՈՒՄՈ-ն:
Հայկ. Գիտելիքներ, ինֆորմացիայի
մեծ աղբյուր, ծանոթություն և շբում համաշխարհային մի շարք մասնագետների հետ:
Դիանա. Աշխատանքային
ջերմ և արդյունավետ միջավայր ինքնադրսևորման և ինքնազարգացման համար, հնարավորություն
աշխատելու փորձառու մասնագետների հետ, նաև ձեռք բերեցի լավ ընկերներ:
5. Ինչ եք կարծում, արդյոք ԹՈՒՄՈ-ն օգնում է երեխաներին կոմնորոշվել
մասնագիտության ընտրության հարցում:
Հայկ. Անշուշտ: Առավել ևս,
եթե նախընտրելի մասնագիտությունը կապված է Թումոյի ոլորտների հետ, իսկ նույնիսկ եթե
ոչ՝ մեր օրերում անհրաժեշտություն է դառել ունենալ գոնե բազային տեխնոլոգիական գիտելիքներ:
Դիանա. Շատ երեխաներ
հաճախում են կենտրոն պարզապես ՏՏ ոլորտում ընդհանուր գիտելիք ստանալու համար, սակայն
ոմանք, արդեն իրենց մասնագիտական կոնկրետ ուղին ընտրած լինելով, կենտրոնում փորձում
են առավելագույնը ստանալ, առաջընթաց ապրել այդ ոլորտում, շատերն էլ հաճախում են պարզապես
հետաքրքրությունից դրդված` ընթացքում բացահայտելով իրենց մեջ այնպիսի տաղանդներ, որ
մինչև այդ չէին նկատել. կենտրոնը օգնում է երեխաներին ամբողջովին <<բացվել>>,
բարձրաձայնել շատ հաճախ անհնարին կամ անհավանական թվացող իրենց գաղափարները, իրականացնել
դրանք. չէ ՞ որ Թումոն ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է:
6. Ինչ ծրագրեր են իրականացվում ԹՈՒՄՈ-ում:
Հայկ. Թումոյում
տարբեր ծրագրեր են իրականացվում, կապված հիմնական ոլորտների և կողմնակի, ավելի կենտրոնացված
գիտելիքներ մատուցելու հետ:
Դիանա. Թումոյում
ուսուցումը իրականացվում է հիմնական 4 ոլորտներով. անիմացիա, խաղերի ստեղծում, թվային
մեդիա, կայքերի մշակում: Կազմակերպվում են դասընթացներ տարբեր մասնագիտացումներով:
Դիանա. Բացի տեսական
գիտելիք ստանալուց երեխաները ձեռք են բերում նաև գործնական հմտություններ` դասընթացների
ընթացքում իրենց սովորածը կիրառելով:
8. Տեղյակ ենք, որ անցկացվում են մի շարք դասընթացներ, կթվարկեք
մի քանիսը:
Դիանա. Լուսանկարչություն,
Սանձահարիր Թումոյի շատրվանները, Առցանց Գրագիտություն, Կայքերի ստեղծում, Ծրագրավորում,
Խաղերի ստեղծում, CryEngine, Անիմացիա, 3D մոդելավորում, Իտալերենի և անգլերենի ուսուցման
դասընթացներ, Գրաֆիկ Դիզայն, Ռոբոտիքս և էլի շատ դասընթացներ:
9. Ըստ ձեզ ինչպիսին պետք է լինի երեխան ԹՈՒՄՈ այցելելու համար:
Հայկ. Հետաքրքրասեր, աշխատասեր
և սովորելու, “նորը” յուրացնելու ցանկություններով և պատրաստականությամբ լի:
Դիանա. Բացառապես
ոչ մի սահմանափակում չկա, ցանկացած 12-16 տարեկան անհատ կարող է հաճախել կենտրոն:
10. Ինչով է ԹՈՒՄՈ-ն տարբերվում մյուս ուսումնական հաստատություններից:
Հայկ. Ծրագրի մատուցման եղանակներով,
“ամեն աշակերտին որպես առանձին անձ” մոտեցմամբ և գիտելիքների, մատուցվող տեղեկությունների
բազմազանությամբ:
Դիանա. Այստեղ
կգտնես այն անկաշկանդ, չսահմանափակող մթնոլորտը, այն մարդկանց, ովքեր կհավատան քեզ,
քո ուժերին և կօգնեն իրականացնել քո` շատերն անհավանական, գուցեև անիմաստ թվացող գաղափարը:
11. Եթե երեխան սովորի ասյտեղ և խորանա ծրագրավորման ոլորտում,
արդյոք կարող է արդեն մասնագետ համարվել ծրագրավորման ոլորտում ,այսինքն՝ կարող է պրոֆեսիոնալ
ծրագրավորմամբ զբաղվել:
Հայկ. Թումոյում երեխան կարող
է լավ հիմք ձևավորել ոլորտներից ցանկացածում, լինի դա թե ծրագրավորումն և թե, օրինակ,
անիմացիան: Սակայն մասնագիտանալու համար ավելի շատ ժամանակ է պետք տրամադրել նաև ինքնուրույն
սովորելուն, քանի որ Թումո երեխաները հստակ ժամացուցակով են հաճախում:
Դիանա. Այո,
ինչու ոչ, կենտրոնում արդեն իսկ կան բավականին լավ երիտասարդ ծրագրավորող ուսանողներ,
ովքեր իրենց սեփական կայքերն են նախագծում, տարբեր նախագծեր են իրականացնում կենտրոնում:
12. Ինչը կփոխեիք ԹՈՒՄՈ-ում:
Հայկ. Թումոյում բացման օրվանից
սկսած բազմաթիվ փոփոխություններ և բարելավումներ են տեղի ունենում: Ուստի ինչ էլ որ
մեր թիմը ցանկանա փոխի՝ ժամանակի ընթացքում կփոխվի:
Դիանա. Կենտրոնի
ընդունելության համար նախատեսված 12-16 տ. տարիքային շեմը կդարձնեի 12-25, որ շատերը
հնարավորություն ունենային կրթվել կենտրոնում:
Այցելեք ԹՈՒՄՈ
Sunday, January 19, 2014
Բարի գալուստ

Շնորհակալություն մեզ հետևելու և կարծիքների համար:
Subscribe to:
Posts (Atom)